Չինաստանը հայտարարում է ԱՄՆ ընկերությունների, այդ թվում ՝ Google-ի, գյուղատնտեսական տեխնիկայի արտադրողների և նորաձևության Calvin Klein ապրանքանիշի սեփականատիրոջ դեմ սահմանափակումների մասին: Այս քայլը հաջորդում է չինական ապրանքների վրա ԱՄՆ-ի լրացուցիչ մաքսատուրքերի ուժի մեջ մտնելուն:
Պեկինը նաև մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան որոշ ապրանքների վրա, ինչպիսիք են ածուխը, գազը և էլեկտրական մեքենաները:
Սև ցուցակում ընդգրկված ընկերությունները կարող են ենթարկվել տուգանքների և այլ պատժամիջոցների լայն շրջանակի, ներառյալ առևտրի սառեցում և օտարերկրյա աշխատողների աշխատանքային թույլտվությունների չեղարկում:
Երկրի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ միջոցառումներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 10-ին:
Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած 10 տոկոս մաքսատուրքը ավելացվում է սակագներին, որոնք սահմանվել էին նախկին նախագահ Ջո Բայդենի և Թրամփի կողմից իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում:
ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր էր սահմանել նաև Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ: Այսօր հայտնի դարձավ, որ դրանք կկասեցվեն 30 օրով:
Տե՛ս նաև այստեղ