Մատչելիության հղումներ

Բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն Ուկրաինայի կարգավորմանը, այդ թվում՝ ԵՄ-ն. Ռուբիո


Ուկրաինական հակամարտությունը լուծելը հեշտ չի լինի, կողմերը ստիպված կլինեն զիջումների գնալ, Fox News-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո պետքարտուղարը հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն Ուկրաինայի կարգավորմանը, այդ թվում՝ ԵՄ-ն։

Պետքարտուղարը շեշտել է նաև, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների ժամանակ կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ վերականգնելու դեսպանատների լիարժեք գործունեությունը։ Ինչպես նաև կողմերը պայմանավորվել են բարձր մակարդակի խմբեր ստեղծել՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման և տնտեսական համագործակցությունը խթանելու համար։

XS
SM
MD
LG