Մատչելիության հղումներ

Ռուս-ամերիկյան բանակցություններն Էր-Ռիադում 4,5 ժամ անց ավարտվել են 


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը ռուս-ամերիկյան բանակցությունների ավարտին, որ շուրջ 4.5 ժամ է տևել, դրանք դրական է գնահատել:

«Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հաշվի առնել միմյանց շահերը»,- նշել է նա:

Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն իրենց դիրքորոշումներն են հայտնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ և պայմանավորվել, որ այս թեմայով բանակցողների առանձին թիմեր կապի մեջ մտնեն, տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնականը:

Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահների հանդիպմանն, Ուշակովն ասել է, որ ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ, «բայց դժվար թե դա լինի հաջորդ շաբաթ»։

«Մեզ անհրաժեշտ է սերտ աշխատանք երկու երկրների պատվիրակությունների միջև, մենք պատրաստ ենք դրան, բայց դեռ դժվար է խոսել երկու առաջնորդների հանդիպման կոնկրետ ժամկետի մասին»,- ասել է Յուրի Ուշակովը։

XS
SM
MD
LG