Մատչելիության հղումներ

Զելենսկին ժամանել է Անկարա


Զելենսկին՝ Անկարայի օդանավակայանում, 17-ը փետրվարի, 2025թ․
Զելենսկին՝ Անկարայի օդանավակայանում, 17-ը փետրվարի, 2025թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի ուշ երեկոյան ժամանել է Անկարա։

Զելենսկին կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքական կողմը նշում է, որ կվերանայվեն Թուրքիա-Ուկրաինա ռազմավարական գործընկերության հարաբերությունների բոլոր ասպեկտները, կքննարկվեն երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման քայլերը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակվեն տարածաշրջանային և գլոբալ հարցերի, Ուկրաինայի վերջին զարգացումների շուրջ։

Թուրքական Anadolu գործակալությունը նշում է, որ քննարկումներ կլինեն նաև Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների շուրջ՝ նշելով, որ թուրք պաշտոնյաները վաղուց են առաջարկում օգնել կարգավորմանը, քանի որ երկիրը լավ հարաբերություններ ունի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ:

Սա Թուրքիա Զելենսկու երրորդ այցն է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր։

2024-ի դեկտեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ 2025-ին Ստամբուլի համար «առաջնահերթություն» է Ուկրաինայում պատերազմի ավարտը։

«Մենք հույս ունենք, որ 2025 թվականին մեր հյուսիսում նոր դարաշրջան կսկսվի»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Զելենսկի-Էրդողան հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցությունների ֆոնին։ Զելենսկի նախօրեին հայտարարել է, որ Ուկրաինան հրավեր չի ստացել մասնակցելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցություններին, որոնք նախատեսված են այսօր Էր- Ռիյադում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG