Մատչելիության հղումներ

Այաթոլլա Խամենեին կարգադրել է Իրանի բանակը բարձր պատրաստվածության վիճակի բերել. Reuters


Արխիվ
Արխիվ

Իրանը ծանուցագրեր է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում ցանկացած աջակցություն, ներառյալ՝ հարձակման ժամանակ ամերիկյան զինվորականների կողմից իրենց օդային տարածքի կամ տարածքի օգտագործումը, կդիտվի որպես թշնամական գործողություն, Reuters-ին ասել է իրանցի պաշտոնյան, որ ցանկացել է անանուն մնալ:

Նման արարքը «նրանց համար լուրջ հետևանքներ կունենա», ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի բերել:

Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին Թրամփի նախազգուշացումները լարվածություն են առաջացրել տարածաշրջանում՝ Գազայի և Լիբանանի պատերազմից, Եմենի ուղղությամբ ռազմական հարվածներից, Սիրիայում ղեկավարության փոփոխությունից և իսրայելա-իրանական փոխհրաձգություններից հետո:

Իրաքի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Քաթարի և Բահրեյնի կառավարությունների ներկայացուցիչները չեն պատասխանել մեկնաբանություն տալու խնդրանքներին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ նախազգուշացման մասին:

Իրանի դաշնակից Ռուսաստանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությանը ռազմական հարվածներ հասցնելու մասին ԱՄՆ-ի սպառնալիքներն անընդունելի են, իսկ ուրբաթ օրը զսպվածության կոչ է արել:

Չնայած Իրանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ բանակցությունների պահանջը, ըստ պաշտոնյանի՝ Թեհրանն ամեն դեպքում ցանկանում է շարունակել անուղղակի բանակցությունները Օմանի միջոցով:

XS
SM
MD
LG