Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը կրկին զգուշացնում Է Իրանին բանակցությունների մեջ չմտնելու մասին


Սպիտակ տուն, Վաշինգտոն, ԱՄՆ, արխիվ
Սպիտակ տուն, Վաշինգտոն, ԱՄՆ, արխիվ

Սպիտակ տունը կրկին զգուշացրել է Թեհրանին, որ կարելի է խնդիրը լուծել կամ ռազմական միջոցներով, կամ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու ճանապարհով: Այս հայտարարությունը հնչել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի՝ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի առաջարկի մերժումից ժամեր անց:

«Մենք հույս ունենք, որ իրանական ռեժիմն իր ժողովրդի և երկրի շահերը վեր կդնի տերրորից», - մարտի 9-ի հայտարարության մեջ հայտարարել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բրայան Հյուզը՝ կրկնելով նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ եթե ստիպված լինեն ռազմական ճանապարհով գնալ, դա սարսափելի կլինի:

ԱՄՆ նախագահը ցանկանում է Իրանի հետ միջուկային հնարավոր գործարքի շուրջ բանակցություններ սկսել, Դոնալդ Թրամփը օրերս նամակ է ուղարկել Թեհրանին՝ ընդգծելով, թե հույս ունի՝ Իրանում երկխոսությանը պատրաստ են:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մարտի 8-ին հայտարարել է, որ Թեհրանը դեռ Թրամփից նամակ չի ստացել:

Անցած ամիս Խամենեին հայտարարել էր, որ դեմ է Թրամփի հետ ուղիղ բանակցություններին՝ ասելով, որ նրան չի կարելի վստահել, քանի որ նա դուրս է եկել միջուկային գործարքից:

Սպիտակ տուն վերադառնալուց կարճ ժամանակ անց Դոնալդ Թրամփը հայտարարել էր Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու մասին: Նա անգամ Ազգային անվտանգության նախագահական հուշագիր ստորագրեց, որով ինչպես Սպիտակ տունն էր ձևակերպել, ԱՄՆ-ն փակում է միջուկային զենք ստանալու Թեհրանի բոլոր ուղիները:

XS
SM
MD
LG