ԱՄՆ-ում քննիչները հայտնաբերել են American Airlines Bombardier ինքնաթիռի «սև արկղերը»: Ավիավթարի մասին նախնական զեկույցը սպասվում է 30 օրվա ընթացքում:
Հինգշաբթի օրը ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ դեռ պարզ չէ, թե ինչու են Վաշինգտոնի օդանավակայանում բախվել ուղևորատար և ԱՄՆ բանակի ուղղաթիռ, ինչի հետևանքով զոհվել է 67 մարդ: Սա ԱՄՆ-ում ամենամահաբեր ավիավթարն է ավելի քան 20 տարվա ընթացքում:
Բոլոր զոհերի անունները դեռ չեն հրապարակվել:
Սենատոր Մարիա Կանտուելը հայտնել է, որ զոհվածների թվում եղել են նաև Ռուսաստանի, Ֆիլիպինների և Գերմանիայի քաղաքացիներ:
Վաշինգտոնի հրշեջ ծառայության և արտակարգ իրավիճակների դեպարտամենտը հայտնել է, որ իր ջրասուզակները խուզարկել են բոլոր վայրերը և ուրբաթ լրացուցիչ որոնումներ կանցկացնեն՝ ինքնաթիռի բոլոր բաղադրիչները գտնելու համար:
ԱՄՆ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ չորեքշաբթի երկու ինքնաթիռներն էլ ստանդարտ թռիչքներ են իրականացրել, և կապի մեջ որևէ խափանում չի եղել: