Պենտագոնը ցամաքային զորքերի ստորաբաժանումներին հրահանգել է դադարեցնել ռազմական ուղղաթիռների թռիչքները։ Այս ստորաբաժանմանն էր պատկանում մարդատար օդանավի հետ բախված ռազմական ուղղաթիռը, հայտնում է Reuters-ը՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին վկայակոչելով։
Հեգսեթը նշել է, որ դադարը 48 ժամով է, որպեսզի վերլուծեն, թե ինչ է տեղի ունեցել։ Նա ասել է, որ ուղղաթիռում գտնվել են փորձառու զինվորականներ, նրանք երեքն էլ անցել են գիշերային թռիչքների ամենամյա ուսուցում և նաև ունեցել են գիշերային տեսողության սարքեր։
Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուղղաթիռին: Ինքնաթիռը թռչում էր Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից: