Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ում ավիավթարի կապակցությամբ


Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ:

«Մեր խորին ցավակցությունները և սփոփանքի խոսքերը զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ Հայաստանը համերաշխ է Միացյալ Նահանգների ժողովրդի հետ», - ասված է X-ում արված գրառման մեջ:

Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուղղաթիռին:

Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Զոհերի և տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան: CBS News հեռուստաալիքը, հղում անելով ոստիկանության ներկայացուցչին, հայտնել է, որ ներկա պահին հայտնաբերվել է առնվազն 18 մարմին։ Երկու աղբյուր Reuters գործակալությանը հայտնել են, որ ջրից մի քանի մարմին է դուրս բերվել։

XS
SM
MD
LG