Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ու ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով, ենթադրվում է, որ մահացել են բոլոր ուղևորները։
AP-ն, հղում անելով Նահանգների պաշտոնատար անձանց, տեղեկացնում է, որ օդանավում գտնվող 60 ուղևորների և անձնակազմի 4 անդամների ողջ մնալու հույսեր արդեն չկան։
Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է ուղղաթիռին: Ինքնաթիռը թռչում էր Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից: