Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանն Անթալիայում քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը:
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
Այլ մանրամասներ արտգործնախարարությունը չի փոխանցում։
Թուրքական կողմը հանդիման մասին դեռ չի հաղորդել։
Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը Անթալիայում են դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
Ավելի վաղ Ֆիդանը հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել նաև տարածաշրջանային խնդիրներ։
Նախօրեին էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել էր կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ: