Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում այսօր հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
Ըստ հայկական կողմի՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։
Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Ադրբեջանական կողմը հանդիպման մասին նույնաբովանդակ հայտարարություն է տարածել։
Այսօր Անթալիայում, պանելային քննարկման ժամանակ, Բայրամովն ասել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից և [Ադրբեջանին ուղղված] տարածքային պահանջների վերացումից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չի մնա»։
Միրզոյանն էլ արձագանքել է՝ Մինսկի խումբը կողմերը կարող են լուծարել պայմանագրի ստորագրման հենց նույն օրը, անգամ ստորագրումից տասը րոպե հետո, իսկ Հայաստանի Մայր օրենքում որևէ բառ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, կա ընդհանուր բնույթի հղում Անկախության հռչակագրին: