Անթալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է իր թուրք և ադրբեջանցի պաշտոնակիցներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Թուրքական կողմի փոխանցմամբ, Ֆիդան-Լավրով բանակցությունները «կառուցողական բնույթ են կրել»։
«Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների բավական լայն շրջանակ, անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին», - ՏԱՍՍ-ի թղթակցին փոխանցել են թուրքական պատվիրակության անդամները։
Նրանց խոսքով՝ Լավրովն ու Ֆիդանն անդրադարձել են նաև Ուկրաինայում տիրող կացությանը։
«Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձել են տարածաշրջանային թեմաներին», - հաղորդում է APA գործակալությունը։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկացրել էր Բայրամով-Ֆիդանը հանդիման մասին։ Երկու երկրների արտգործնախարարները քննարկել էին քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։