Մատչելիության հղումներ

Բայրամովն ու Ֆիդանն Անթալիայում քննարկել են տարածաշրջանային հարցեր


Բայրամով-Ֆիդան հանդիպում Անկարայում, օգոստոս, 2024թ․
Բայրամով-Ֆիդան հանդիպում Անկարայում, օգոստոս, 2024թ․

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ապրիլի 11-ին հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտային, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպարեզում երկկողմ համագործակցության հարցեր։

Թուրքական կողմը հանդիման մասին դեռ չի հաղորդել։

Հայաստանի արտգործնապարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումն Անթալիայում այսօր է նախատեսված։

Նախօրեին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG