Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հակաօդային պաշտպանության ուժերն անցած գիշեր երկրի հարավային և արևմտյան շրջաններում առնվազն 47 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցել։
«Դրոններին չի հաջողվել լուրջ վնաս հասցնել, մարդկային զոհեր չկան», - հաղորդում է գերատեսչությունը՝ պնդելով, որ անօդաչու սարքերը ոչնչացվել են Ռոստովի, Կուրսկի, Բելգորոդի և Վոլգոգրադի մարզերի օդային տարածքներում։
Պաշտոնական Կիևը ռուսական կողմի այս պնդումներն առայժմ չի մեկնաբանում։