Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Վոլգոգրադի մարզում 15 ԱԹՍ խոցելու մասին


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է մարտի լույս 8-ի գիշերը Բելգորոդի և Վոլգոգրադի շրջաններում 12 ԱԹՍ խոցելու մասին։

«ՀՕՊ համակարգերը Բելգորոդի շրջանում ոչնչացրել են ուկրաինական ԱԹՍ, Վոլգոգրադի շրջանի տարածքում ոչնչացվել է 11 անօդաչու թռչող սարք»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը պարզաբանել է, որ հարձակումները եղել են, մասնավորապես, Գորոդիշչենսկի շրջանում, զոհեր և ավերածություններ չկան։

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ մարտի 8-ի վաղ առավոտյան Վոլգոգրադի մարզում ևս չորս անօդաչու թռչող սարք են խոցել։

Բելգորոդի շրջանը պարբերաբար ենթարկվում է հարձակումների և գնդակոծությունների․ մարտի 5-ին անօդաչու թռչող սարքը հարվածել էր Դոլգոյե գյուղի նավթային պահեստին, մարտի 7-ին հաղորդվեց Նաումովկա գյուղի ծայրամասերի վրա ԱԹՍ հարձակման մասին։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնեց մեկ վիրավոր բնակչի մասին։ Իսկ փետրվարի 3-ին Վոլգոգրադում անօդաչու թռչող սարքի հարվածից հրդեհ էր բռնկվել «Լուկօյլ» նավթավերամշակման գործարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG