Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Ուկրաինան անօդաչուներով հարվածներ են փոխանակում


Տեղական վարչակազմի շենքը ԱԹՍ-ի հարվածից հետո, Չուգուև, Ուկրաինա, 8 մարտի, 2024թ.
Տեղական վարչակազմի շենքը ԱԹՍ-ի հարվածից հետո, Չուգուև, Ուկրաինա, 8 մարտի, 2024թ.

Մարտի 8-ի գիշերը ռուսական բանակը «Շահեդ» տեսակի 37 անօդաչուներով, С-300 մեկ հրթիռով և Х-59 տեսակի երկու հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին: Ուկրաինական ՀՕՊ-ը Կիրովոգրադի, Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևի և Խարկովի մարզերում ոչնչացրել է 37 ԱԹՍ-ներից 33-ը:

Օդեսայի մարզում վնասվել է ենթակառուցվածքային մի օբյեկտ, որը տևական ժամանակ փակ էր և չէր գործում: Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Չուգուև քաղաքում հարձակման հետևանքով 7 մարդ վիրավորվել է, նրանց թվում կա մեկ երեխա: Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանում վնասվել է երեք առանձնատուն և մեկ կենցաղային շինություն։ Տուժածներ չկան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտնել է 16 ուկրաինական անօդաչու խոցելու մասին: Մեկը խոցվել է Բելգորոդի, տասնհինգն էլ Վոլգոգրադի շրջանում, որտեղ, ըստ նահանգապետ Անդրեյ Բոչարովի, զոհեր և ավերածություններ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG