Այսօր վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի խոշորագույն մետալուրգիական գործարաններից մեկում՝ Վոլոգդայի մարզում գտնվող «Սևերստալ» ձեռնարկությունում։
Նահանգապետ Գեորգի Ֆիլիմոնովի մամուլի ծառայության տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքը հարվածել է գործարանի դոմնային վառարաններից մեկին։
«Տուժածներ չկան, գործարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը», - հաղորդում են ռուսական աղբյուրները։
Վոլոգդան ճակատային գծից շուրջ 1000 կիլոմետր հեռավորության վրա է։