Մատչելիության հղումներ

Ռուսաստանն առանց արյան տարածաշրջանից դուրս չի գալու. Արմեն Բաղդասարյան


Հայաստանի իշխանությունները պիտի շատ հստակ հասկանան, թե ինչ է կատարվում, առավել ևս, որ և՛ Եվրամիությունից, և՛ Ռուսաստանից արագեցնում են, շտապեցնում են Հայաստանին, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

«Ռուսաստանը մեր տարածաշրջան մտել է մի երկուհարյուրամյակ առաջ պատերազմների, արյան միջոցով և առանց արյան դուրս չի գալու, առանց պատերազմի, առանց իր հետևից ավեր թողնելու դուրս չի գալու», - նշեց նա։

Հարցազրույցից մի հատված՝ ստորև.

«Ազատություն». - Ժամանակը չէ՞ արդյոք սառեցումից դե յուրե ՀԱՊԿ-ը լքելուն անցնելուն, ինչպես վարչապետը չբացառեց օրերս։

Արմեն Բաղդասարյան. - Ես չգիտեմ՝ ժամանակն է, թե չէ, որովհետև ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի ռուսական հակազդեցությունը։ Այն, որ այդպիսի հակազդեցություն կլինի, միանշանակ է, և բաց տեքստով արդեն ասացին, Ռուսաստանից հնչեցին տեսակետներ, որ այդ դեպքում Ռուսաստանը կոնկրետ միջոցառումներ կձեռնարկի, կոնկրետ քայլեր կձեռնարկի։ Որոնք են դրանք, ես չգիտեմ։ Ռուսաստանը, համենայն դեպս, Հայաստանի վրա ազդելու բազմաթիվ լծակներ ունի, օրինակ՝ տնտեսական, գազամուղ, էներգակիրներ, հայկական ապրանքների համար ռուսական շուկա։

«Ազատություն». - Մյուս կողմից էլ կարող է նաև Հայաստանը կորցնել այդ ճիշտ պահը, եթե հիմա չլքի այդ դաշինքը, վաղը Ռուսաստանը գուցե էլի ամրացնի իր դիրքերը, և այլևս չտրվի Հայաստանին այդպիսի հնարավորություն։

Արմեն Բաղդասարյան. - Գուցե այդպես է, դրա համար էլ Հայաստանի իշխանությունները պիտի շատ հստակ հասկանան, թե ինչ է կատարվում, առավել ևս, որ և՛ Եվրամիությունից, և՛ Ռուսաստանից արագեցնում են, շտապեցնում են Հայաստանին։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG