Մատչելիության հղումներ

Իլինոյսի դատարանն արգելել է Թրամփին մասնակցել նահանգի փրայմերիներին


ԱՄՆ Իլինոյս նահանգի դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին արգելել է մասնակցել հանրապետականների ներկուսակցական ընտրություններին՝ փրայմերիներին։

Դատավորը վկայակոչել է ԱՄՆ Սահմանադրությունում կատարված փոփոխությունը, որն արգելում է պաշտոնյաներին պետական պաշտոններ զբաղեցնել, եթե նրանք մասնակցել են ապստամբությանը։

2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի աջակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենք՝ փորձելով կանխել 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններում դեմոկրատական Ջո Բայդենի հաղթանակի վավերացումը։ Անկարգությունների ընթացքում մարդիկ են սպանվել:

Միևնույն ժամանակ դատարանը մի քանի օրով հետաձգել է այս որոշման կատարումը՝ Թրամփին տալով վերաքննիչ դատարան դիմելու հնարավորություն, հայտնում է Reuters-ը։

Նախկին նախագահի դեմ հայցը ներկայացրել է Free Speech For People-ի փաստաբանական խումբը։

Թրամփի ներկայացուցիչը դատավորին մեղադրել է քաղաքական կողմնակալության մեջ՝ ընդգծելով, որ նման որոշումը հակասում է բազմաթիվ նահանգների դատարանների և ընտրական հանձնաժողովների եզրակացություններին՝ հայտարարելով որոշումը բողոքարկելու մտադրության մասին։

Իլինոյսի նախնական ընտրությունները կանցկացվեն մարտի 19-ին։

XS
SM
MD
LG