Մատչելիության հղումներ

Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Ֆրանսիայի նախագահի և նրա տիկնոջ անունից տրված պաշտոնական ընթրիքին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և տիկին Բրիժիտ Մակրոնի անունից ի պատիվ «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին, հաղորդում է Հայաստանի կառավարությունը։

Փաշինյանը երեկ է ժամանել Փարիզ, հանդիպել Մակրոնի հետ, քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

XS
SM
MD
LG