Մատչելիության հղումներ

Ալիևը Ֆրանսիային մեղադրում է աշխարհքաղաքական ինտրիգների մեջ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, 20-ը հուլիսի, 2018թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, 20-ը հուլիսի, 2018թ.

Ֆրանսիան չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը և աշխարհի տարբեր մասերում կանխակալ քաղաքականություն է վարում, աշխարհաքաղաքական ինտրիգներ հրահրում, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Բաքվում անցկացվող «Նեոգաղութատիրություն. մարդու իրավունքների խախտում և անարդարություն» միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում։

Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է նաև «աշխարհում ամենամեծ թվով ականներ կիրառելու» մեջ:

Պաշտոնական Փարիզն առայժմ չի արձագանքել այդ հայտարարություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG