Մատչելիության հղումներ

Մակրոնն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր


Ելիսեյան պալատում հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրանք, ըստ կառավարության, քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:

Փաշինյանն ու Մակրոնն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հարյուր հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը առկա խնդիրների լուծման գործում:

Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG