Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրական տեղաշարժի հույսեր կան, դա Լեռնային Ղարաբաղի մի շարք մեր գործընկերների գնահատականն է, որը մենք ինչ-որ առումով կիսում ենք։ Նկատի է առնվում է, որ ԼՂ -ի բնակավայրերի բնակիչները՝ մեր հայրենակիցները, կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ», - ասաց գործադիրի ղեկավարը։
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ և չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակացության ավելի մեծ խմաբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ։
Փաշինյանն այսօր կառավարության նիստում վերահաստատեց երեկվա իր պնդումը, որ «ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա»։
Անդրադառնալով արցախցիների՝ Հայաստան հնարավոր տեղափոխման հարցին՝ Փաշինյանն ասաց, որ «դա կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն, եթե այս իրավիճակը շարունակվի»:
«Այո՛, մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունն առկա է: Այսինքն, եթե իրավիճակը չբարելավի, էդ խնդիրը իհարկե բոլորիս օրակարգում կլինի», - ասաց վարչապետը։