Մատչելիության հղումներ

Հնարավոր միջոցները պատրաստ ենք ձեռնարկել, Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը. վարչապետ


Այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչև այս պահը, մեր ունեցած տեղեկատվությամբ, ՊԲ ստորաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին, նույնը վերաբերում է Ադրբեջանի ԶՈւ-ին, հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեղ-տեղ հրադադարի որոշակի խախտումներ լինում են։ Նա հերքեց լուրերը, թե ադրբեջանական զինուժը Ստեփանակերտում է։

«Իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է», - նշեց նա, հավելելով. - «Քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինչպես սեպտեմբերի 19-ին էր հայտարարել, որ Արցախի վրա հարձակումը նաև նպատակ ունի Հայաստանը ներքաշել ռազմական գործողությունների մեջ, քաոս ստեղծել, հիմա էլ կրկնում է, որ նույնիսկ եթե հարդադար է հաստատված, չի նշանակում, որ այս օրակարգն այլևս չկա։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակին, գնացել է այսպիսի տեղեկատվություն, թե ՀՀ-ն արգելել է կամ փակել է, որ Լեռնային Ղարաբաղից քաղաքացիները, որոնք ուզում են տեղափոխվել Հայաստան, որպեսզի դա տեղի չունենա։ Ես ուզում եմ հստակ ասել՝ մենք բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքը 10 ամիս փակ է, այդ ամբողջ ընթացքում և այս պահին էլ, Լաչինի միջանցքով Հայաստան տանող ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել ու շարունակում են փակ չլինել, այսինքն՝ այդպիսի թեմա չի եղել։ Ավելին՝ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց կեցության և կենցաղային պայմաններն ապահովելու համար», - շեշտեց նա։

Վարչապետի հաղորդմամբ՝ Հայաստանում մոտ 40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք են տարել։

«Եվ մենք չենք ուզում սրա մասին ասել, ինչո՞ւ։ Որովհետև մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ, անվտանգ պայմաններում։ Այսօր մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ Ընդ որում, գիտենք նաև, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայում գտնվում է շուրջ 1200-1300 քաղաքացի, որոնք նկատմամբ նրանք հոգ են տանում։ Մենք էլ հնարավոր միջոցները պատրաստ ենք ձեռնարկել։ Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը», - ասաց նա։

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման քաղաքականություն չի վարում, դա վարում է Ադրբեջանը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG