Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության նախորդ նիստերում Ադրբեջանին լուսանցքում թողնելու ձախողմանը, Ֆրանսիան ևս մեկ անգամ փորձում է օգտագործել Անվտանգության խորհուրդը տարածաշրջանում իր անհեռատես քաղաքականության իրողություններն անտեսելու համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
«Դա միանշանակ վնասակար է և որևէ արդյունք չի տա տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- արձագանքելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային՝ հայտարարել է Բաքուն։
Ֆրանսիացի նախարարը երեկ ՄԱԿ-ում անդրադարձել էր Ղարաբաղին: Ադրբեջանի արտգործնախարարությունը Կոլոնայի հայտարարությունն անպատասխանատու է որակել։