Մատչելիության հղումներ

Հայաստանը հույսը կապում է չգիտեմ ինչ ուժերի հետ, որ դրանով կպահպանի ՀՀ սուվերենությունը. Արամ Մանուկյան


«Հայաստանը հույսը կապում է չգիտեմ ինչ ուժերի հետ, որ դրանով կպահպանի Հայաստանի սուվերենությունը, ես դրան չեմ հավատում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արամ Մանուկյանը, ով ընթերցել է Հայաստանի անկախության հռչակագիրը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ինչո՞ւ բանը հասավ այս օրին Արցախում:

Մանուկյան. - Որովհետև Հայաստանը հույսը կապում է չգիտեմ ինչ ուժերի հետ, որ դրանով կպահպանի Հայաստանի սուվերենությունը, ես դրան չեմ հավատում, որովհետև Հայաստանը հրաժարվեց 92 թվականի Գորագույն խորհրդի հուլիսի 8-ի որոշումից, ըստ այդմ մենք ոչ մի բան չէին ստորագրի, որտեղ Ղարաբաղը չմնար, և Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանությունը հրաժարվեց ոչ միայն տարածքից պաշտոնապես, չի եղել այդպիսի բան 35 տարվա ընթացքում: Բա ինքնորոշման իրավունքը, գոնե աշխարհը ճանաչում է այդ լեզուն, ասեք որևէ պաշտոնյան որը Ղարաբաղի ինքնորոշման կամ անջատում հանուն փրկության էդ էլ էր չէ՞ միջանկյալ ճանապարհ Ղարաբաղի հարցի լուծման, չարվեց: Երրորդ՝ ամենածայրահեղ տարբերակը՝ 44-օրյա պատերազմից հետո մեր քաղաքական մտքի մեջ խոսվում էր էդ ժողովրդի այնտեղ ապրելու իրավունքը գոնե պահելու:

«Ազատություն». - Դուք կարծում եք բանը հասնում է էվակուացիայի՞ն:

Մանուկյան. - Անգամ կվախենամ խորհուրդներ տալ որն է ճիշտ՝ էվակուացիա, պայքար, բանակցություններ, որովհետև պրոցեսները հիմա գնում են, պետք է զգույշ լինել: Աշխարհում էսօր չի գործում ոչ մի միջազգային օրենքի, ոչ մի իրավունքի կոնվենցիա չի աշխատում, ո՞վ է մեր տերը այսօր, եթե մենք գնում ենք ռիսկային քայլերի, բայց նաև մենք ո՛չ պրոռուս ենք, ո՛չ պրոամերիկացի, ո՛չ պրոեվրոպացի:

«Ազատություն». - Արդարացի չե՞ն այն մարդիկ, որ շտապում են դեսպանատան մոտ պահանջելով պատասխանատվություն:

Մանուկյան. - Այո, կարող ես բողոքել, կարող ենք ցանկացած մարդիկ իրենք կարծիքն արտահայտել: Ես խոսում եմ պետքական կառավարման համակարգից:

«Ազատություն». - Այդ թվում պետությունը, որն ասում է, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները:

Մանուկյան. - Իհարկե, չի կատարում, բայց փորձիր գտնել ճանապարհն ու փորձիր գտնել քո մեղքերը: Եթե անգամ այդ լարվածությունը կա, իսկ դա ճշմարտություն է, Ռուսաստանն իր պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, մեր անվտանգության նկատմամբ չի կատարում, բայց դա չի նշանակում՝ Հայաստանը պետք է պետական մակարդակով դեմարշ անի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG