Մատչելիության հղումներ

Ղարաբաղում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին դեռ կոնկրետություն չկա. Պեսկով


Ղարաբաղում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին դեռ կոնկրետություն չկա, առաջիկայում երեք երկրների փոխվարչապետների հանդիպում այդ հարցով նախտեսված չէ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի ՊԵսկովը

«Ռուս խաղաղապահները բոլոր ջանքերը ներդրել են, որպեսզի օգնեն Ղարաբաղում մարդկանց լքել վտանգավոր շրջանները», - հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը:

Պեսկովն ընդգծել է ՝ Ռուսաստանը ակնկալում է Ղարաբաղում տևական հրադադար և տարհանված քաղաքացիների վերադարձի հնարավորություն:

«Կան բոլոր նախադրյալները, որպեսզի Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Ղարաբաղի պատկանելիության հիմնական հարցը լուծված է, ապահովվել է նաև էական առաջընթաց խաղաղության պայմանագրի հասնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG