Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ նախագահական համալիրում Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Սա առաջին անգամ է, որ Հայաստանը պետության ղեկավարի մակարդակով մասնակցում է Թուրքիայի նախագահի ինագուրացիայի արարողությանը։ Մինչ այս միայն մեկ անգամ՝ 2014-ի օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էր մասնակցել արարողությանը։
Ռեջեփ Էրդողանը, հաղթելով մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, 5 տարի ժամկետով նախագահի պաշտոնը ստանձնեց արդեն 3-րդ անգամ՝ օգտագործելով սահմանադրական փոփոխությունների պատրվակը։ Մինչ այդ նա ևս 10 տարի երկիրը կառավարել էր վարչապետի պաշտոնում, երբ Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգ էր։