Մատչելիության հղումներ

Էրդողանի ինագուրացիային ներկա են լինելու շուրջ 78 երկրների ներկայացուցիչներ


Հունիսի 3-ին Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանի ինագուրացիայի արարողությանը ներկա են լինելու շուրջ 78 երկրների ներկայացուցիչներ՝ պետությունների 21 ղեկավարներ, 13 վարչապետեր, ինչպես նաև խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Էրդողանը երդվելու է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ ստանձնելով նախագահի պաշտոնը։ Խորհրդարանի ժամանակավոր խոսնակ Դևլեթ Բահչելին նրան է հանձնելու նախագահի մանդատը։

Դևլեթ Բահչելի
Դևլեթ Բահչելի

Խորհրդարանից Էրդողանը մեկնելու է նախագահական նստավայր, որտեղ անցկացվելու է ինագուրացիայի արարողությունը։ Իսկ երեկոյան, նախկին նախագահական նստավայր Չանքայա պալատում հյուրերին պաշտոնական ընթրիք է տրվելու։

Ըստ «Անադոլու» գործակալության՝ ակնկալվում է, որ ընթրիքից հետո Էրդողանը կհրապարակի նոր կառավարության կազմը։

Մայիսի 28-ին Էրդողանը ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն չհաղթեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։

Քեմալ Քըլըչդարօղլու
Քեմալ Քըլըչդարօղլու

Թուրքիայի վարչապետի ու նախագահի պաշտոններում երկիրը 20 տարի ղեկավարելուց հետո Էրդողանի իշխանությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG