Ռեջեփ Էրդողանը երդմնակալությամբ ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը։ Արարողությունը տեղի ունեցավ Թուրքիայի խորհրդարանում՝ Ազգային մեծ ժողվում։
Ինագուրացիան ավելի ուշ անցկացվելու է նախագահական նստավայրում։ Ինագուրացիայի արարողությանը հրավիրված են տասնյակ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական կարգավորման հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Էրդողանը 5 տարի ժամկետով նախագահի պաշտոնը ստանձնեց արդեն 3-րդ անգամ՝ օգտագործելով սահմանադրական փոփոխությունների պատրվակը։ Մինչ այդ նա ևս 10 տարի երկիրը կառավարել էր վարչապետի պաշտոնում, երբ Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգ էր։