Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահն ու Չինաստանի պաշտպանության նախարարը երեկ հանդիպել են Մոսկվայում


Վլադիմիր Պուտին-Լի Շանգֆու-Սերգեյ Շոյգու հանդիպում Մոսկվայում, 16-ը ապրիլի, 2023թ․
Վլադիմիր Պուտին-Լի Շանգֆու-Սերգեյ Շոյգու հանդիպում Մոսկվայում, 16-ը ապրիլի, 2023թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի երեկոյան Մոսկվայում հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուի հետ:

Սա չինացի նախարարի առաջին արտասահմանյան այցն է պաշտոնը ստանձնելուց հետո:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այցը կտևի ապրիլի 16-ից 18-ը։ Պուտինի հետ Լի Շանգֆուի հանդիպման մասին նախապես չէր հաղորդվել, հայտարարվել էր միայն պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման մասին։

Շոյգուն ներկա է եղել Կրմելում կայացած չինացի նախարարի հետ Պուտինի բանակցություններին։

Չինաստանի պաշտպանության նախարարին ընդունելիս Պուտինը Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը ռազմական ոլորտում անվանել է «հաջող և բազմազան»՝ նշելով, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունները պարբերաբար տեղեկատվություն են փոխանակում և համատեղ վարժանքներ են անցկացնում։

Լի Շանգֆուն կրկնել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի այն թեզը, որ Ռուսաստանի և Չինաստանի «լավ հարաբերություններն ուղղված չեն այլ երկրների դեմ»։

Հանդիպումից այլ մանրամսներ հայնտի չեն։

Պուտինի հանդիպումը Չինաստանի պաշտպանության նախարարի հետ տեղի է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի Մոսկվա կատարած այցից մի քանի շաբաթ անց։

Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները Սի Ծինպինի Մոկսվա կատարած այցից հետո մտահոգություն էին հայտնել զենքի և այլ ռազմական օգնության հնարավոր մատակարարման վերաբերյալ, որը Չինաստանը կարող է տրամադրել Ռուսաստանին։ Միաժամանակ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ իրենք տվյալներ չունեն, որ ներկայումս նման օգնություն է ցուցաբերվում, կամ կտրամադրվի մոտ ապագայում։

Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչները, հայտարարելով Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին, միաժամանակ ուղղակիորեն չեն աջակցում Մոսկվային Ուկրաինայի հետ հակամարտությունում։

ԻսԿ այսպես կոչված, չինական խաղաղության ծրագիրը, որը Պեկինը նախձեռնել էր Սի Ծինպինի մոսկովյան այցից հետո, բացի զինադադարի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման կոչերից, պարունակում է նաև պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու մասին կետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG