Մատչելիության հղումներ

Ռուս-չինական բանակցություններ Մոսկվայում


Այսօր Մոսկվայում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վան Իի հանդիպումը։

«Անկախ միջազգային իրավիճակի փոփոխություններից, Չինաստանը պատրաստ է լավ դինամիկա պահել երկու խոշոր գերտերությունների միջև՝ նոր մոդելի հարաբերություններ զարգացնելու գործում», - ասել է չինացի դիվանագետը։

Մինչ Մոսկվա ժամանելը Վան Ին Մյունխենում մասնակցել էր անվտանգային հարցերով համաժողովին, որտեղ նաև հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG