Այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Վան Իին։
Ռուսաստանի նախագահն ասել է, որ ռուս-չինական հարաբերությունները զարգանում են ինչպես պլանավորել էին նախորդ տարիներին: «Ամեն ինչ առաջ է գնում, զարգանում, հասնում ենք նոր հանգրվանների», - նշել է նա։
Պուտինի խոսքերով՝ միջազգային հարաբերությունները այսօր բարդ են, երկբևեռ համակարգի փլուզումից հետո դրանք ավելի լավը չեն դարձել, ընդհակառակը՝ ավելի սուր բնույթ են ստացել. - «Ռուսաստանի և Չինաստանի միջև միջազգային ասպարեզում համագործակցությունը շատ կարևոր նշանակություն ունի միջազգային իրավիճակի կայունացման համար»։
Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ սպասում են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցին, որի շուրջ ավելի վաղ պայմանավորվել էին։