Մատչելիության հղումներ

Հակահարձակումը կարող է սկսվել արդեն այս ամառ. Ուկրաինայի վարչապետ


Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալ, արխիվ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալ, արխիվ

Ուկրաինական բանակի հակահարձակումը կարող է սկսվել արդեն այս ամառ, հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիհալը (Շմիգալ) Վաշինգտոն այցի կապակցությամբ The Hill-ին տված հարցազրույցում:

Շմիհալը Վաշինգտոն է ժամանել երեկ։

«Մեր բոլոր ընկերներն ու գործընկերները հստակ հասկանում են, որ հակահարձակման անցնելու համար պետք է 100 տոկոսով պատրաստ լինել դրան և նույնիսկ ավելին», - ասել է նա։

Հարցին, թե ինչպես են ամերիկյան գաղտնի փաստաթղթերի վերջին արտահոսքերն ազդում հակահարձակման պլանավորման վրա, Շմիհալն արձագանքել է, թե Ուկրաինան ամեն դեպքում կազատի իր տարածքները։

«Մենք բազմիցս ապացուցել ենք, որ կարող ենք դա անել: Մենք մեր գործընկերներից ամբողջ աշխարհում […] խնդրում ենք տանկեր, զինամթերք, ինքնաթիռներ և զրահատեխնիկա», - հայտարարել է նա:

XS
SM
MD
LG