Շատ բան, եթե ոչ ամեն ինչ, կախված կլինի այս տարվա ռազմական գործողություններից, «Ազատության» հետ զրույցում ասաց ուկրաինացի քաղաքագետ Իլյա Կուսան՝ անդրադառնալով արևմտյան լրատվամիջոցների հաղորդումներին։
Վերջին շաբաթներին արևմտյան լրատվամիջոցները գրում են ուկրաինական ուժերի գարնանային հարձակման մոտալուտ մեկնարկի մասին, որը կարող է շրջադարձային դառնալ պատերազմի մեջ: Կան ենթադրություններ, որ բանակը մանրակրկիտ պատրաստվել է ռազմական գործողություններին, և այս հարձակումը կարող է որոշել պատերազմի ելքը:
Թե երբ կսկսվի հակահարձակումը, Իլյա Կուսան դժվարացավ ասել՝ նկատելով՝ այս պահին ոչ ոք հաստատ չի ասի։ Քաղաքագետը մոտավոր հաշվարկներ նշեց՝ ապրիլ-մայիս կամ մայիս-հունիս ամիսներին՝ շեշտելով՝ ամեն ինչ կախված է արևմտյան զրահատեխնիկայի և զինատեսակների մատակարարումից, որոնք պատրաստում են՝ այս հակահարձակմանը մասնակցելու համար։
Քաղաքագետի կարծիքով՝ գարուն-ամառ ռազմական արշավը լինելու է բեկումնային պահերից մեկը և դրա արդյունքից շատ բան կախված կլինի։
«Սրանք կողմերի բանակցային դիրքորոշումներն են և, ըստ էության, տարածքային իրավիճակը, այսինքն՝ ի վերջո ով ինչ է վերահսկելու, և, իհարկե, դա կախված է արտաքին խաղացողների կամքից, բայց նույնիսկ հնարավոր է, որ դրանից կախված լինի նաև հետպատերազմյան բանակցությունների ելքը։ Որովհետև, եթե, օրինակ, այս բանակցությունները սկսվեն հակահարձակման ավարտից հետո, ապա պարզ է, որ դրա արդյունքներով է ֆիքսվելու իրավիճակը։ Ուստի շատ բան, եթե ոչ ամեն ինչ, կախված կլինի այս տարվա ռազմական գործողություններից», - ասաց քաղաքագետը;
Իլյա Կուսայի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․