Մատչելիության հղումներ

Վահագն Ալեքսանյանը՝ վերջին իրադարձությունների մասին


«Ազատության» տաղավարում Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է («Քաղաքացիական պայմանագիր»)

«Ազատություն». - Դուք երեկ մասնակցել եք «Քաղաքացիական պայմանագրի» նիստին՝ վարչապետի գլխավորությամբ, արդյո՞ք քննարկվել են աղմկահարույց վերջին դեպքերը խորհրդարանի խոսնակի մասնակցությամբ, բռնությունը պետաիրավական հանձնաժողովում և մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի շուրջ էդ աղմուկը։

Ալեքսանյան. - Տեսեք, հիմնական շեշտը եղել է անվտանգային հարցերի քննարկումը, խոսակցության 95 և ավելի տոկոսը նվիրված է եղել դրան, և փաստացի ժամանակ չի էլ մնացել ինչ-որ ուրիշ հարցեր քննարկելու։

«Ազատություն». - Եվ երեք թեման էլ չեք քննարկել։

Ալեքսանյան. - Ոչ։

«Ազատություն». - Ազգային ժողովի նախագահի ներողության տեքստից հետո էլ չեն հանդարտվել կրքերը։ Արդյո՞ք չպետք է քրեական գործ հարուցվի, հատկապես եթե Սիմոնյանը փաստորեն հրապարակավ խոստովանում է, և դուք էլ արդեն կասկածի տակ չեք դնում եղելությունը։

Ալեքսանյան. - Ես չպիտի նման գնահատական տամ։ Հայաստանում կան իրավապահ մարմիններ, ովքեր կարող են այդ գնահատականը տալ։ Չգիտեմ էդ տղան հաղորդում համապատասխան ներկայացրել ա, թե չի ներկայացրել...

«Ազատություն». - Դուք կարող եք քաղաքական գնահատական տալ իրավապահների այս դեպքում գուցե անգործությանը, արդեն քանի օր է անցել»

Ալեքսանյան. - Չեմ կարող ասել, որովհետև ծանոթ չեմ, տեղյակ չեմ առհասարակ պրոցեսին։ Չգիտեմ, գուցե ինչ-որ մի բան կա, ուղղակի մենք չգիտենք, ու դրա մասին չի հայտարարվել։ Շատ քիչ ա խոսվում էն մասին, որ էդ տղան փաստացի ինքը ուղղակի հասարակ կանադահայ երիտասարդ չի, Դաշնակցության ղեկավար մարմնի ամենաազդեցիկ անդամներից մեկի որդին էր։ Օրինակ, եթե մեր կուսակցության վարչության անդամներից մեկի որդին նման բան աներ, խոսակցության սլաքները մի քիչ բան կլինեին։

«Ազատություն». - Իրավապահների գործողության համաչափության մասին, Մհեր Սահակյանին հենց խորհրդարանի շենքից տարան։

Ալեքսանյան. - Դե տեսեք, մի դեպքում Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահին, ով ի դեպ ունի խնդիր տեսողության հետ կապված... աչքի վերևի հատվածում առերևույթ ինչ-որ մի գործիքով հարվածի մասին է խոսքը, որից հետո նրա աչքի վրա տեղադրվել է մի քանի կար։ Մյուս դեպքում ես առնվազն նման ծանր հետևանքներ չեմ տեսնում։

«Ազատություն». - Ըստ իրավապաշտպանների, առնվազն խուլիգանության հատկանիշները կան՝ ձեռքերը պահել են, որ քթի վրան։

Ալեքսանյան. - Ես կարծում եմ, որ դա իրավապահների որոշելիքն ա որպես էդպիսին։ Բայց ես առնվազն գտնում եմ, որ չի կարելի ուղղակի չողջունել իրավապահների գործողությունները Մհեր Սահակյանի պարագայում։

«Ազատություն». - Դուք կոռե՞կտ եք համարում, որ Ալեն Սիմոնյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից է ներողություն խնդրում։ Ակնարկը պարզ է՝ այդ երիտասարդը Հայաստանի քաղաքացի չէ։ Բայց հայ է։

Ալեքսանյան. - Շատ ուրախ ենք մեր բոլոր սփյուռքահայերի Հայաստանում գտնվելու փաստի առթիվ։ Բայց այնուամենայնիվ թույլ տվեք ասել, որ էդ երիտասարդի մասին չեմ հասկանում, թե ինչու մեր մամուլում տեղ չգտան հրապարակումները, որ ինքն էր արել։ Որ էդ միջադեպից մեկ օր առաջ ողջունել էր բռնությունը Մհեր Սահակյանի կողմից Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ։ Ողջունել էր այդ բռնությունը՝ գրելով, որ սա առաջին քայլն է։ Իսկ գուցե ինքը գնացել էր երկրորդ քայլն անելո՞ւ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG