Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկին պահանջում է դադարեցնել ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Ղարաբաղ


Ադրբեջանը կրկին պահանջում է դադարեցնել ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ՝ այդ հարցում հիմնական պատասխանատվությունը դնելով ռուսաստանցի խաղաղապահների վրա։

«Հայտարարում ենք, որ ռազմական բեռների տեղափոխումը Հայաստանից Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական գոտի պետք է անհապաղ կերպով դադարեցվի, իսկ հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է ամենասեղմ ժամկետներում զինաթափվեն և դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից», - նշված է այդ երկրի Պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ։

«Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունն այս հարցում և կատարի իր վրա դրված պարտականությունները», - նշել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը՝ կրկին բարձրացնելով Լաչինի միջանցքի վերջնամասում, սահմանապահ-անձնագրային հսկիչ անցակետի տեղադրման հարցը, որը Երևանն ու Ստեփանակերտն անընդունելի են համարում։

Պաշտոնական Երևանը բազմիցս նաև հայտարարել է, որ որևէ ռազմամթերք կամ ռազմական նշանակության ապրանք Լաչինի միջանցքով չի տեղափոխվել ինչպես մինչև դրա շրջափակումը, այնպես էլ 2022թ. դեկտեմբերի 12-ից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG