Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, կրկնել միջանցքն անհապաղ վերաբացելու պետքարտուղարի կոչը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով, որ միջանցքը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։

Դեսպանը կրկնել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը։

Ըստ հաղորդման՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա՝ անդրադառնալով նաև շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։

Լաչինի միջանցքի սկզբնամաս այցի մասին դեսպանը գրառում է կատարել նաև իր թվիթերյան էջում կրկին շեշտելով՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի։

Անցած տարվա դեկտեմբերի 12-ից որպես էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են պահում Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին պարտավորեցրեց Ադրբեջանին բացել միջանցքը, սակայն այդ որոշումից ավելի քան 2 շաբաթ անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG