Մատչելիության հղումներ

Տոյվո Կլաարը մեկնել է Ադրբեջան


Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնել է Ադրբեջան։

Տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչը վաղը հանդիպումներ կունենա Բաքվում՝ բարձր մակարդակի կանոնավոր խորհրդակցությունների շրջանակում։

Թվիթերում նա գրել է, որ ակնկալում է բովանդակալից հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։

Կլաարը մոտ տասն օր առաջ Հայաստանում էր։ Հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, արտգործնախարարի հետ: Նրա այցին նախորդել էր Մյունխենում Փաշինյանի ու Ալիևի վերջին հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG