Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր առավոտյան «Հայաստանի կողմից իրականացված սադրանքի արդյունքում» սպանվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Ալիբեյլի Շաքրիյար Ռամիզը և Հուսեյնով Էշգին Ջամիլը։ Այլ տեղեկություններ գերատեսչությունը չի հայտնել։
Մարտի 5-ին դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել է ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայաղող, մեկը վիրավորվել է, ավելի վաղ հայտնել էին Արցախից։