Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ամերիկացի դիվանագետը Բաքու է ժամանել այսօր առավոտյան։
Սա Լուիս Բոնոյի առաջին տարածաշրջանային այցն է նշանակումից հետո։ Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ ավագ խորհրդականի պաշտոնում Բոնոն նշանակվել է մեկ ամիս առաջ՝ փետրվարի 1-ին։
Բաքվից ամերիկացի դիվանագետը կժամանի Երևան։