Մատչելիության հղումներ

Բլինքենը և Լավրովը ոտքի վրա կարճ շփվել են Նյու Դելիում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարճ զրույց են ունեցել Նյու Դելիում՝ «Մեծ քսանի» արտգործնախարարների հավաքի ընթացքում։

Ըստ ամերիկյան կողմի՝ կարճ զրույցի ընթացքում Բլինքենն անդրադարձել է երեք թեմաների: Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով լրագրողներին ասել է, թե Բլինքենը ռուսաստանցի պաշտոնակցին ասել է՝ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցությունն Ուկրաինային:

Պետքարտուղարը հորդորել է Մոսկվային վերանայել ռազմավարական հարձակողական սպառազենի պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը սառեցնելու որոշումը:

Բացի այդ, Բլինքենը կոչ է ռուսական կողմին ազատ արձակել Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով դատապարտված ամերիկացի Փոլ Ուիլանին:

Ռուսական կողմը հանդիպումից մանրամասներ չի հաղորդել։ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան միայն ասել է, թե Վաշինգտոնն է նախաձեռնել հանդիպումը:

Նախորդ անգամ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը 2022 թվականի ամռանն են զրուցել հեռախոսով:

XS
SM
MD
LG