Մատչելիության հղումներ

Չնայած պայմանավորվածությանը՝ Արցախը սնուցող միակ բարձավոլտ էլեկտրագծի վերանորոգման աշխատանքները դեռ չեն մեկնարկել


Ստեփանակերտ, 24-ը հունվարի, 2023թ․
Ստեփանակերտ, 24-ը հունվարի, 2023թ․

Չնայած Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև 3 օր առաջ ձեռք բերված պայմանավորվածությանը, Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձավոլտ գծի վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսվել։

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել էին անցած ուրբաթ։ Ինչպես նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակն էր տեղեկացրել՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել գազատարի անխափան աշխատանքի ապահովման և Շինուհայր-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ։

Պաշտոնական Ստեփանակերտը չի բացահայտում, թե ովքեր են արցախյան կողմից մասնակցել հանդիպմանը, ամեն դեպքում ձեռք բերված պայմանավորվածությունը փաստացի դեռ իրականություն չի դարձել։

Ստեփանակերտցի փոքրիկը մոմի լույսի ներքո
Ստեփանակերտցի փոքրիկը մոմի լույսի ներքո

«Արցախէներգոյի» ընդհանուր հարցերով տնօրեն Տիգրան Գաբրիելյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահի դրությամբ էլեկտրագծի վերանորոգման ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարվում։

«Այս պահի դրությամբ որևիցե նորություն չունենք», - ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ էլեկտրագծի վնասված հատվածն իրենց սարքերով ֆիքսել են, այն Բերձոր քաղաքի հատվածում է և հնարավորության դեպքում իրենց մասնագետները կարող են այցելել այդ հատված և վերանորոգել։ Մինչ այդ Արցախում հովահարային անջատումները շարունակվում են։

«Օրվա ընթացքում 6 ժամ անջատվում է՝ 6 անգամ 1 ժամով», - ասաց Գաբրիելյանը։

Պարբերաբար խափանվող գազամատակարարումն այս պահին վերականգնված է։ «Արցախգազից» փոխանցեցին, որ բոլոր հաստատություններում գազ կա։ Ի դեպ, Արցախում գործող բոլոր մանկապարտեզներում այսօր լիարժեք վերսկսվում է ուսումնական գործընթացը։ Դպրոցներն ավելի վաղ էին վերաբացվել։

Մանկապարտեզ Ստեփանակերտում
Մանկապարտեզ Ստեփանակերտում

«Նորմալ է, ամեն տեղ՝ դպրոցներում, հիվանդանոցներում գազ կա», - ասացին «Արցախգազից»։

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև անցած ուրբաթ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել էր նաև ադրբեջանցիների կողմից 2,5 կես ամիս փակ պահվող Լաչինի միջանցքի հարցը։ Թե ինչ պայմանավորվածություններ կան այս մասով, պարզ չէ։

Չնայած ամենաբարձր մակարդակով միջազգային տարբեր կառույցներից հնչող հորդորներին, նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի միջանկյալ որոշմանը, Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ արդեն 78 օր։

Ավելին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, թե ադրբեջանական կողմի օրինական պահանաջները չկատարելու հետևանքով է, որ Լաչինի միջանցքում ցուցարարները բողոքի ակցիաներ են սկսկել։ «Ակցիայի մասնակիները հիմնավոր պահանջներ են բարձրացնում, հարցերը մնում դեն դեռ անպատասխան, այդ իսկ պատճառով բողոքի ակցիան ընթանում է իր հունով», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG