Մատչելիության հղումներ

Տոյվո Կլաարը Երևանում է, հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ այսօր Երևանում քննարկել է հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Ըստ ԱԽ քարտուղարի գրասենյակի՝ մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։

Կլաարը Երևանում է տարածաշրջանային այցով։ «Վերադառնում եմ տարածաշրջան Մյունխենում առաջնորդների հանդիպումից հետո մի շարք խորհրդակցությունների համար, սկսելով Երևանից: Ակնկալում եմ լավ հանդիպումներ առավոտյան», - Թվիթերում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Մյունխենում՝ Անվտանգության համաժողովի շրջանակում, շաբաթ օրը կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:

Ավելի ուշ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարեց, որ առաջիկա օրերին Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG