Մատչելիության հղումներ

Համաձայն եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս. Փաշինյան


Եռակողմ հայտարարությունում առկա է Լեռնային Ղարաբաղը, և այս փաստաթղթի տակ առկա է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, Մյունխենում հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե «չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն»։

«Մենք ունենք Լաչինի միջանցքը, որը պետք է ազատորեն գործեր։ Ի դեպ, համաձայն այդ եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, և սա համաձայն Ադրբեջանի նախագահի ստորագրության», -Մյունխենի համաժողովի շրջանակում Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։

Քննարկմանը մասնակցում էին նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:

Հայաստանի ղեկավարը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ Լաչինի միջանցքի արգելափակման երրորդ ամիսն է ընթանում, և բարձրացրեց Արցախում առկա հումանիտար ճգնաժամի հարցը, հավելեց, որ կա նաև էներգետիկ ճգնաժամ, որովհետև էլելտրաէներգիայի մատակարարումը դեպի Արցախ կասեցված է։

Տես նաև այստեղ

XS
SM
MD
LG