Մատչելիության հղումներ

«Ինչ կապված է Ռուսաստանի հետ՝ կայուն չէ». Ստեփան Գրիգորյան


«Ինչ կապված է Ռուսաստանի հետ՝ կայուն չէ», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Անդրադառնալով Սոչիում մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության այն դրույթներին, որոնցով կողմերը պայմանավորվում են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա, Գրիգորյանը հիշեցրեց. - «Հոկտեմբերի 6-ին Պրահայում Շառլ Միշել, Մակրոն, Փաշինյան, Ալիև հայտարարություն արվեց համատեղ։ Այնտեղ երկու պարբերություն՝ մեկը ուժի չկիրառման սկզբունքի մասին է խոսվում, մյուսը՝ հղում արվեց ՄԱԿ-ի Կանոնադրության վրա և 1991 թվին Ալմա-Աթայում ընդունված ԱՊՀ հայտարարությունը, որ ճանաչում են իրար տարածքները, սահմանների անձեռնմխելիությունը՝ դա այն ժամանակ շատ կարևոր հայտարարություններ էին։ Պրահայի այդ երկու հատվածները Ռուսաստանը մտցրեց Սոչիի հայտարարության մեջ՝ սա նորություն չի, ուղղակի Պրահայից վերցրած է»։

«Դա մեր դեմ չի աշխատում, ես լսել եմ տարբեր կարծիքներ, ոչ, ոչ մի դեպքում, այն մարդիկ, ովքեր կարդալ գիտեն, կարող են մտնել 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը կարդալ՝ այնտեղ այդ հանրապետությունները Սովետական Միության ժամանակվա և՛ տարածքային ամբողջականությունը հարգվում է, և՛ իրենց ինքնորոշման իրավունքը հարգվում է, ուրեմն՝ ինքնորոշման սկզբունքը նույնիսկ այդ փաստաթղթերում կա։ Մենք այստեղ ոչ մի բան չենք կորցնում, ու դա դրական է։ Բայց ես համաձայն եմ այն մարդկանց հետ, ովքեր ասում են՝ դա լոկ խոսքեր են, այսպիսի հայտարարություններ հազար հատ 30 տարվա ընթացքում եղել են, բայց Ադրբեջանը հարձակվում է մեր վրա, ու Ռուսաստանը նույնիսկ երբ որ Ադրբեջանը մտավ մեր տարածք՝ արձագանք չի տալիս», - ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով. - «Դա ուղղակի Ռուսաստանին պետք էր մենակ մի պատճառով՝ ցույց տալ, որ իրենք կան, որ այդ նախաձեռնությունը, որ վերցրեցին ամերիկացիք և եվրոպացիք, այդ նախաձեռնությունը միայնակ չի՝ իրենք այնուամենայնիվ կան»։

«Մեզ համար դա վտանգավոր է, քանի որ այստեղ խաղի կանոններ չեն հարգվում։ Եթե վաղը Ադրբեջանը նորից ուզենա հարձակվել, կհարձակվի։ Ես ավելին ասեմ՝ Ադրբեջանը հիմա սպառնում է ուրիշ բան՝ Ադրբեջանը ասում է՝ «մենք կփակենք այդ ճանապարհը», Լաչինի ճանապարհը, որը կոչվում էր, հիմա նոր ճանապարհ է, չէ՞, ասում են՝ մենք այնտեղ կդնենք КПП` այդ "контрольно-пропускной пункт" կոչվածը [հսկիչ անցակետ]։ Հիմա, այ հիմա, այս վերջին երկու օր է, որ դա ասում են՝ «մենք կփակենք», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում ասաց Ստեփան Գրիգորյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG