Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորախումբ են ստեղծում


Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկո, Վլադիմիր Պուտի, արխիվ
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկո, Վլադիմիր Պուտի, արխիվ

Պաշտոնական Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են համատեղ զորք տեղակայել, այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության հարցերով նիստի ժամանակ։

«Միութենական պետության արևմտյան սահմաններին լարված իրադրության պատճառով մենք որոշել ենք համատեղ՝ Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի Հանրապետության զորք տեղակայել։ Ամեն ինչ արվում է առկա փաստաթղթերի համաձայն․ եթե վտանգի աստիճանը հասնում է ներկայիս մակարդակին, մենք սկսում ենք Միութենական պետության խմբավորում տեղակայել», - ասել է Լուկաշենկոն։

Վերջինիս խոսքով՝ այս մասին ինքն ու Պուտինը պայմանավորվել են անցած շաբաթավերջին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո։

«Համատեղ այդ խմբավորման հիմքը բանակն է՝ Բելառուսի զինված ուժերը։ Պետք է ձեզ տեղեկացնեմ, որ ես հանձնարարական եմ տվել, և մենք արդեն երկու օր է՝ սկսել ենք կազմավորել այդ խմբավորումը»,- ասել է Լուկաշենկոն։

Թե ինչ կազմ է ունենալու համատեղ զորախումբը, կոնկրետ որտեղ և երբ է տեղակայվելու, Բելառուսի նախագահը չի հստակեցրել։

XS
SM
MD
LG