Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է անտեսի, մերժի Միութենական պետությանը միանալու քննարկումները․ Բադալյան


Հայաստանը պետք է պարզապես անտեսի, մերժի Միութենական պետությանը միանալու քննարկումները, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ նկատելով Հայաստանի առաջ այդ հարցը փորձում են բերել այն շրջանակները, որոնք Ռուսաստանում այսօր պայքարում են իրենց դիրքային առավելության համար։

Երբ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Հայաստանի օրակարգում Միութենական պետության հարց չկա, Բադալյանի համոզմամբ, սա նշանակում է, որ այդ հարցը չկա Ռուսաստանի օրակարգում։

«Մեր առաջ այդ հարցը փորձում են բերել մեր հանդեպ քարոզչաքաղաքական ճնշում բանեցնելու համար այն շրջանակները, որոնք Ռուսաստանում այսօր պայքարում են իրենց դիրքային առավելության համար։ Բոլորը շատ լավ պատկերացնում են, որ Ուկրաինայի էս պատերազմն իր բնույթով այնպիսի աննախադեպ է՝ իր ներքին տրամաբանությամբ, իր քաղաքական ընդգրկումով, որ սա անխուսափելիորեն բերելու է փոփոխությունների ռուսական էլիտայում, հիմա ռուսական էլիտաներում կա էդ պայքարը՝ ինչպես անել, ինչպես հասնել որպեսզի էդ ներքին պրոցեսներում ունենալ դիրքային առավելություն, չդառնալ զոհաբերման ենթակա և այլն, և այստեղ մի ստվար տնտեսաքաղաքական զանգված ռուսական վերնախավի մշտապես աշխատել է Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի հաշվին և շարունակելու է աշխատել և էդ Միութենական պետության գաղաթարը իրենք դիտարկում են դրա միջոցը», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Փետրվարի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած Միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ նշելով նաև Հայաստանի անունը։ «Հայաստանը փախչելու տեղ չունի, և Նիկոլ Վովաևիչը դա տեսել է», - ասաց Բելառուսի նախագահը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հակադարձեց՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու հարց Հայաստանի օրակարգում չկա, «Հայաստանն ինքնիշխան պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին»։

Բադալյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG