Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները․ Փաշինյանը՝ Ալիևին


Փաշինյան-Ալիև հանդիպում Բրյուսելում, 31-ը օգոստոսի, 2022թ․
Փաշինյան-Ալիև հանդիպում Բրյուսելում, 31-ը օգոստոսի, 2022թ․

Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին վերահաստատել է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Երևանի առաջարկը։ Այս մասին Փաշինյանը գրել է թվիթերյան իր էջում՝ ընդգծելով՝ Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել։

«Ես կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը», - գրել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի այս գրառմանը Բաքուն դեռ չի արձագանքել։

Հինգշաբթի երեկոյան Փաշինյանն ու Ալիևը Պրահայում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։

Ադրբեջանի առաջնորդը քառակողմ հանդիպման առաջին փուլից հետո հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին ու պնդել, թե Հայաստանը չի ուզում ինքնակամ դեպի Նախիջևան ավտոճանապարհ տալ՝ այս անգամ չօգտագործելով «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG